Freedom Now միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալված լրագրողներին։

«Այս շաբաթ Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են Toplum YV հրատարակության լրագրող Շահնազ Բայլարգիզին և Arqument.az կայքի խմբագիր Շամշադ Աղուին։ Ավելի քան 20 լրագրող արդեն կալանավորվել է շինծու մեղադրանքով։ Մենք կոչ ենք անում Ալիևին անհապաղ ազատ արձակել բոլորին»,- ասվում է  «X» սոցցանցում կազմակերպության էջում, հայտնում է Turan-ը։