Եվրոպական երկրները չեն կարողանա 200 հազար զինվոր ուղարկել Ուկրաինա խաղաղապահ առաքելության շրջանակում։ Այս կարծիքը հայտնել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան The New York Times-ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ նույնիսկ շատ ավելի փոքր թվով զորք ուղարկելը, օրինակ՝ 40 հազար, դժվար խնդիր կլիներ Եվրոպայի համար։ Նա նաեւ նշել է, որ ռազմական անձնակազմի նման քանակությունը չի բավականացնի Ռուսաստանի իրական զսպումն ապահովելու համար։

Լոնդոնի Թագավորական քոլեջի ռազմական հետազոտությունների պրոֆեսոր Լոուրենս Ֆրիդմանը կարծում է, որ արդյունավետ լինելու համար անհրաժեշտ է ավելի քան 100 000 խաղաղապահ՝ հաշվի առնելով կանոնավոր փոխատեղումները եւ արտակարգ իրավիճակները։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով 2025թ. հունվարին Դավոսի տնտեսական համաժողովում, ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման շրջանակում անհրաժեշտ կլինի առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահների զորակազմ ուղարկել Ուկրաինա՝ որպես անվտանգության երաշխիք։ Նա այս գնահատականը նվազագույն է անվանել։