ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ից պահանջել է վերադարձնել ԱՄՆ կառավարության կողմից իրեն վճարված գումարը։

«Հենց հիմա վերադարձրեք գումարը»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Ավելի վաղ, ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Reuters միջազգային լրատվական գործակալությանը «միլիոնավոր դոլարներ է վճարել՝ մոլորեցնելու համար»։ Գործարարը գործակալության գործունեությունն անվանել է «լիակատար խարդախություն»։