Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հրադադարի համաձայնագրի շրջանակում առաջիկա 24 ժամվա ընթացքում դուրս կբերվի հարավային Լիբանանից, սակայն կմնա հինգ ռազմավարական դիրքերում։

Դրա մասին հայտնել է Ynet պորտալը։

Ըստ Kan ռադիոկայանի՝ Իսրայելի պաշտպանության բանակը «անորոշ ժամանակով» կպահպանի իր ներկայությունը այս հինգ դիրքերում՝ Լիբանանի հարավում կանխելու համար շիական «Հըզբոլլահ»-ի զինյալների գործունեության վերսկսումը: