Եվրամիությունը ևս պետք է «ինչ-որ պահի» հայտնվի բանակցությունների սեղանի շուրջ։ Դրա մասին փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում ռուսական պատվիրակության հետ բանակցություններից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։
«Եվրամիությունը ինչ-որ պահի պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ նրանք ևս սահմանված պատժամիջոցներ ունեն»,- ասել է պետքարտուղարը։
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, մեկնաբանելով գագաթնաժողովը, ընդգծել է, որ խորհրդակցություններ են անցկացվել ԱՄՆ դաշնակիցների հետ, և ոչ ոք մի կողմ չի մղվել։ Ուոլցը հավելել է, որ իրեն ուրախացնում է Ուկրաինայի անվտանգության մեջ ավելի նշանակալի ներդրում ունենալու Եվրոպայի ցանկությունը։





























