ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմն ավարտվելուց հետո ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի համար կարող են «բացառիկ հնարավորություններ» բացվել, հաղորդում է CNN-ը։
Նա պարզաբանել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը սկսում են բացահայտել արտառոց հնարավորությունները, եթե այս հակամարտությունն Էր Ռիադում բանակցություններից հետո լուծվի ընդունելի ձևով։
Պետքարտուղարը հավելել է, որ ԱՄՆ-ն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տնտեսական հարցերում Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական գործընկերության «իրական հնարավորություններ ունի։
Հիշեցնենք, որ այսօր Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բանակցություններ են անցկացվել։





























