14 հոգի ձերբակալվել են ալբանական, սերբական, հայկական, չինական, ուկրաինական, կոլումբիական և մակրոմաֆիկական հանցավոր կազմակերպություններին փողերի լվացման ծառայություններ մատուցելու համար՝ նրանցից գանձելով լվացված փողերի երկուսից երեք տոկոսը։
Ըստ Իսպանիայի ՆԳՆ-ի՝ Իսպանիայում խումբը բաշխվել է տարբեր քաղաքներում գործող գրասենյակների կամ շտաբների միջև, որոնցից յուրաքանչյուրը կառավարում էր ամենօրյա (երբեմն օրական շուրջ 300 հազար եվրո կազմող) կանխիկացումներով և դրամական մուտքերով զբաղվող «գանձապահը»:
Կազմակերպության պատվիրատուների թվում են եղել Իսպանիայում գործող հիմնական հանցավոր կազմակերպությունների, դրանց թվում՝ սերբական և ալբանական կարտելների, հայկական մաֆիայի, ինչպես նաև ուկրաինական, կոլումբիական և չինական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հետաքննությունը սկսվել է դեռ 2023 թվականին:
Քննիչները տեղեկացել են այս ցանցի և հայկական մեկ այլ մաֆիոզ կազմակերպության միջև կոնֆլիկտի մասին, որը փորձել է առաջինից ավելի քան կես միլիոն եվրո թալանել։ Սակայն այդ փորձը կանխվել է, բայց այն հանգեցրել է երկու կազմակերպությունների միջև բախումների, որոնց արդյունքում Իսպանիայում Ռուսաստանի և Հայաստանի հանցավոր առաջնորդների մասնակցությամբ հանդիպում է կազմակերպվել՝ երկու կազմակերպությունների միջև վեճը լուծելու և դրա հետագա սրումը կանխելու նպատակով։





























