Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը զանգահարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկիին և «ընդգծել բոլորի համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը»։

Մեծ Բրիտանիայի վարչապետն իր աջակցությունն է հայտնել նախագահ Զելենսկիին՝ որպես Ուկրաինայի ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդի, և հավելել, որ «միանգամայն խելամիտ է կասեցնել ընտրությունները պատերազմի ժամանակ, ինչպես Միացյալ Թագավորությունը վարվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ», հաղորդում է BBC-ն։

Նա վերահաստատել է իր աջակցությունը «Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելու ԱՄՆ-ի գլխավորած ջանքերին, որը Ռուսաստանին հետ կպահի հետագա ցանկացած ագրեսիայի դիմելու ցանկությունից»: