Հայաստանում, դեկտեմբերի 22-ի ժամը 08.30-ի դրությամբ, բոլոր ճանապարհները եւ լեռնանցքները երթեւեկելի են: Սաստիկ քամու եւ վատ տեսանելիության պատճառով, դժվարանցանելի է միայն Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը, իսկ Գյումրիի հատվածում ձյուն է տեղում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-24-ին Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրում կա քարաթափման վտանգ: Շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով, 2011 թվականի դեկտեմբերի 21-ից 24-ը նշված տեղամասում գործելու է միայն մեկ երթեւեկամասը, իսկ դեկտեմբերի 24-ին՝ պայթեցման աշխատանքների իրականացման պատճառով, հիշյալ տեղամասը փակ է լինելու երթեւեկության համար: Տրանսպորտային միջոցների երթեւեկությունը կազմակերպվելու է շրջանցիկ Մ-6-Դսեղ-Մարց-Մ-6 ճանապարհով:




























