ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ «անվտանգության չափազանց մեծ երաշխիքներ Ուկրաինային» չի տալու՝ առաջարկելով, որ եվրոպական երկրները ստանձնեն այդ պատասխանատվությունը՝ իրենց աշխարհագրական մոտիկության պատճառով, հայտնում է CNN-ը։

«Ես չեմ մտադիր չեմ չափազանց շատ անվտանգության երաշխիքներ տալ: Մենք մտադիր ենք Եվրոպային խնդրել դա անել, քանի որ, գիտեք, խոսում ենք նրա մասին, որ Եվրոպան նրանց ամենամոտ հարևանն է, բայց մտադիր ենք համոզվել, որ ամեն ինչ լավ ընթանա: Եվ, ինչպես գիտեք, մենք... մենք իսկապես կհամագործակցենք Ուկրաինայի հետ հազվագյուտ հողային տարրերի ոլորտում։ Մեզ իսկապես անհրաժեշտ են հազվագյուտ հողային տարրեր: Նրանք ունեն հիանալի հազվագյուտ հողային տարրեր»,- կառավարության իր առաջին նիստում շեշտել է Թրամփը։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ ներքին գործերի նախարար Դագ Բուրգումը և էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը «միասին կաշխատեն այդ ուղղությամբ»: «Այն գործարքը, որը կնքում ենք, մեզ հսկայական հարստություն է բերելու: Մենք վերադարձնում ենք մեր ծախսած գումարը և հուսով ենք՝ կկարողանանք հաշիվ տեսնել»,- ասել է Թրամփը։