ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը 25-տոկոսանոց մաքսատուրքեր կսահմանի «բովանդակ» Եվրամիության համար՝ հավելելով, որ մաքսատուրքերը կսահմանվեն «ավտոմեքենաների և ամեն տեսակի այլ բաների համար», հաղորդում է NBC News-ը։

Նա քննադատել է Եվրամիությանը նրա համար, որ այն «ստեղծվել է Միացյալ Նահանգներին խաբելու համար»։

Եվրամիությունը ստեղծվել է 1992 թվականին Մաաստրիխտի պայմանագրի ստորագրումից հետո, որը «հստակ կանոններ է սահմանում ապագա միասնական արժույթի, ինչպես նաև արտաքին և անվտանգության քաղաքականության և արդարադատության ու ներքին գործերի ոլորտում ավելի սերտ համագործակցության նպատակով», ասված է ԵՄ կայքում։