ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ողջունելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին Սպիտակ տանը, հայտարարել է, որ վստահ է՝ Ուկրաինան և Ռուսաստանը կհասնեն խաղաղ համաձայնագրի, որով պատերազմին վերջ կդրվի, հայտնում է NBC News-ը։

«Մենք կարող ենք»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք կարելի է համաձայնություն ձեռք բերել»։

Սթարմերը Վաշինգտոն է այցելում ԱՄՆ-Մեծ Բրիտանիա դաշինքի համար կրիտիկական պահին, որտեղ Ուկրաինան շարունակում է ԱՄՆ-ից և դաշնակիցներից անվտանգության երաշխիքներ պահանջել:

Երկու առաջնորդները համաձայնության չեն եկել այն հարցում, թե ինչ դեր պետք է խաղա ԱՄՆ-ն Ուկրաինայում կայունություն ապահովելու համար, եթե համաձայնություն ձեռք բերվի:

Մինչ Թրամփը մերժում էր ամերիկյան երաշխիքների գաղափարը, Սթարմերը հայտարարել է, որ ԱՄՆ աջակցությունն անհրաժեշտ է կայուն խաղաղության հասնելու համար:

Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ կխնդրի Եվրոպային նախաձեռնություն ստանձնել Ուկրաինայի համար երաշխիքների հարցում՝ ասելով. «Մենք կխնդրենք Եվրոպային դա անել»: