ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի մասին։

«ՆԱՏՕ-ի դաշնակիցներն արագորեն ավելացնում են իրենց պաշտպանական ներդրումները։ Հայտարարվել է ծախսերի մեծ աճ, որին հաջորդելու են ուրիշ ծախսեր:

Ինչ վերաբերում է Ուկրաինային, դաշնակիցները հավելյալ միլիարդների օգնություն են պատրաստում + անվտանգության երաշխիքների ներդրում»,- նշել է Ռյուտեն։

Անցյալ տարի ՆԱՏՕ-ն պարտավորվել էր այս տարի Ուկրաինային 40 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրել։ Դաշինքը չի բացառել նաև հավելյալ օգնության տրամադրումը։

Միևնույն ժամանակ, իր կաբինետի երեկվա նիստում ԱՄՆ նախագահն Ուկրաինային խորհուրդ է տվել « ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին մոռանալ»։