Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Օվալաձև աշխատասենյակում հանդիպման ժամանակ ուղղել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը հայտարարել էր, թե  Ուկրաինային օգնություն տրամադրած եվրոպական երկրները «հետ են ստանալու իրենց գումարները», հայտնում է NBC News-ը։

«Մենք գումարը հետ չենք ստանում», - հավելել է Թրամփը՝ այնուհետև մեղադրելով ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին՝ ռազմական օգնությունը վարկի տեսքով չտրամադրելու համար։

«Մենք մեր ամբողջը օգնությունը հետ չենք ստանում», -ասել է Սթարմերը Թրամփին ՝ հավելելով, որ ԵՄ օգնության մեծ մասը անհատույց է տրամադրվել Ուկրաինային:

Թրամփն ավելի վաղ քննադատել էր Ուկրաինային՝ եվրոպական երկրներից վարկերի տեսքով ռազմական օգնություն ստանալու համար, թեև Եվրամիության երկրներից օգնությունների մեծ մասը տրամարդրվել է դրամաշնորհների աջակցության, այլ ոչ թե փոխառության տեսքով:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես ընդհատել էր Թրամփին Օվալաձեւ աշխատասենյակում նույն հարցի շուրջ:

Եվրոպան վարկ է տրամդարում Ուկրաինային: Նրանք հետ են ստանում իրենց գումարները…», - սկսել է իր խոսքը Թրամփը՝ պատրաստվելով փաստարկներ բերել հօգուտ Ուկրաինայի օգտակար հանածոների և դրանից բխող եկամուտների վերաբերյալ նոր գործարքի՝ որպես ամերիկյան օգնության փոխհատուցում:

Մակրոնը պատասխանել է. «Ոչ, իրականում, անկեղծ ասած, մենք վճարել ենք ընդհանուր ջանքերի 60%-ը։ Դա հիշեցնում էր ԱՄՆ-ին՝ և՛ վարկեր, և՛ դրամաշնորհներ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: -Եվրոպայում 230 միլիարդ դոլարի սառեցված ռուսական ակտիվներ կան: Բայց դրանք մեր սեփականությունը չեն»։