Դասական երեքդռնանի Нива Легенд-ն ունի ևս մեկ հատուկ տարբերակ՝ այն Тайга է կոչվում:
Ավտոմեքենան ունի լրացուցիչ մշակման մի ամբողջ շարք, որոնց օգնությամբ այն արտաճանապարհային դժվարին պայմաններում շահագործման համար ավելի պատրաստված է դառնում։
Դիզայնում օգտագործվում են ուժեղացված զսպանակներ, հարվածամեղմիչներ, հետևի կարդան և հետևի առանցք, տեղադրված են միջանիվային դիֆերենցիալ ուղեկապումներ: Առջևի թափքի կողային լոնժերոներն ավելի ամուր են դարձել:
Արտաքինից այս տարբերակը կարելի է ճանաչել արտաճանապարհային «ցեխային» 205/75 R15 անվադողերով՝ կատարելագործված հողահաղթահարիչներով, ինչպես նաև թափքի ինքնատիպ ծածկոցով։
Թափքի հավաքածուն պատրաստված է դրոշմատիպ սև պլաստիկից, առջևի բախարգելն ինտեգրված է մառախուղի ցոլարձակ լապտերներով և ճախարակի միջադիր հենակետերով: Ռադիատորի վանդակաճաղն ունի ինքնատիպ դիզայն։ ոտնդիր
Ամենագնացը լրացուցիչ համալրված է տանիքի ճաղաշարերով և ուղեբեռային ոտնատեղերով:
Ստանդարտ հալոգենային ցոլարձակ լապտերները փոխարինվել են LED ցոլարձակ լապտերներով։
Ավտոմեքենայի սալոնն ունի նստատեղերի պաստառագործության յուրօրինակ գործվածք և ավելի էրգոնոմիկ փոխանցումատուփի լծակ: Բեռնախցիկի բացման կոճակը տեղակայված է դրսում (ստանդարտ Нива-ում դա արվում է վարորդի ձախ կողմում տեղադրված լծակի միջոցով):
Միաժամանակ առջևի լրացուցիչ հզոր բախարգել է առաջարկվում:
Նորույթի արժեքըսկում է 1 միլիոն 545 հազար ռուբլուց (մոտ 18 հազար ԱՄՆդոլար)։





























