Դոնալդ Թրամփին հարցրել են, թե արդյոք նա աջակցում է Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին (որում ասվում է, որ հարձակումը ՆԱՏՕ-ի մեկ անդամի վրա հարձակում է բոլորի վրա):
Թրամփը պատասխանել է, որ «աջակցում է դրան», սակայն չի կարծում, որ «մենք դրա համար որևէ պատճառ կունենանք», հաղորդում է BBC-ն։
«Կարծում եմ, որ մենք շատ հաջող խաղաղություն կունենանք»,- հավելել է նա։
Նա ասաց, որ խաղաղություն է ցանկանում «մարդասիրական հողի վրա», ինչպես նաև այն պատճառով, որ չի ցանկանում միլիարդավոր դոլարներ ծախսել «անիմաստ պատերազմի վրա, որը երբեք չպետք է սկսվեր»։





























