Մինչև 2034 թվականը ձկան ալյուրի համաշխարհային շուկան կաճի 89%-ով։

Կանխատեսվում է, որ 2025 թվականին ձկան ալյուրի համաշխարհային շուկայի չափը կկազմի 10,91 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ մինչև 2034 թվականը սպասվում է՝ կհասնի 20,59 միլիարդ դոլարի, հայտնում է «Ագրոէքսպորտը»: Այսպիսով, դիտարկվող ժամանակահատվածում ցուցանիշը միջինը տարեկան 7,31%-ով կաճի։

Մասնավորապես, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի շուկայական ծավալը 2024 թվականին գնահատվել է 4,27 միլիարդ դոլար և մինչև 2034 թվականը կաճի միջինը 7,43 տոկոսով։

Ձկան ալյուրի աճող պահանջարկը ջրային կուլտուրաներում և կենդանիների կերերի արտադրության մեջ շուկայի աճը խթանող հիմնական գործոնն է: Բացի դրանից, այս հատվածում գիտական ​​նորարարությունները և կայուն ձկնորսական պրակտիկաների նկատմամբ աճող ուշադրությունը հետագայում կնպաստեն արտադրության ծավալների ավելացմանը: