Բանակը չկարողացավ պաշտպանել Իսրայելի ժողովրդին, ասված է հետաքննության հրապարակված ամփոփագրում։ Գազայի հատվածի հետ սահմանային շրջանի համար պատասխանատու ստորաբաժանումը «ջախջախվել» է հարձակման ժամանակ և չի կարողացել կանխել այն, ինչն «ահաբեկիչներին վերահսկողության տակ են վերցնել և զանգվածային սպանություններ իրականացնել բնակավայրերում և փողոցներում», գրում է Bild-ը։
Զեկույցի հրապարակումից առաջ բանակի պաշտոնյաներից մեկը հայտարարել է. «Մենք չէինք կարող նման սցենար պատկերացնել»: Նա ասել է, որ պաղեստինցիները՝ ՀԱՄԱՍ-ի գլխավորությամբ, Իսրայելին անականկալի են բերել ոչ միայն հարձակման մասշտաբով ու ծավալով, այլև նրա «դաժանությամբ»: Բանակը «չափազանց ինքնավստահ» էր և սխալ էր գնահատել ՀԱՄԱՍ-ի ռազմական հնարավորությունները:
Ըստ հետաքննության զեկույցի՝ ՀԱՄԱՍ-ի հարձակումը տեղի է ունեցել երեք հաջորդական ալիքներով։ Առաջին ալիքում ՀԱՄԱՍ-ի էլիտար ստորաբաժանման «հազարից ավելի ահաբեկիչներ» ներթափանցել են Իսրայել, միաժամանակ զանգվածային հրթիռային հարձակում է սկսվել Գազայի հատվածից:
Երկրորդ ալիքին մասնակցում էին մոտ 2000 զինյալներ, երրորդում՝ ՀԱՄԱՍ-ի ևս հարյուրավոր «ահաբեկիչներ» և մի քանի հազար խաղաղ բնակիչներ, որոնք մասնակցել են հարձակմանը։ «Հարձակման ժամանակ ընդհանուր առմամբ մոտ 5000 ահաբեկիչ է ներխուժել Իսրայելի տարածք»,- նշված է իսրայելական բանակի զեկուցում։





























