Ուկրաինայի նախագահ Զելենսկիին ընդունելը պատիվ է: Մենք շատ քրտնաջան աշխատել ենք և իրականում բավականին երկար ժամանակ ճանաչում ենք միմյանց։ Ըստ BBC-ի՝ դրա մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման սկզբում։
«Մենք ունենք մի բան, ինչը կարելի է շատ արդար գործարք անվանել»,- հավելել է նա՝ նկատի ունենալով օգտակար հանածոների մասին համաձայնագիրը։
«Մենք շատ լավ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի հետ, ես խոսեցի նախագահ Պուտինի հետ։ Մենք ցանկանում ենք, որ մահերին վերջ տրվի, և մենք շատ քրտնաջան աշխատանք ենք կատարելու»,- հայտարարել է Թրամփը։
«Ես արժանին եմ մատուցում ձեր գեներալներին, ձեր զինվորներին և անձամբ ձեզ։ Դուք պետք է շատ հպարտ լինեք ձեր մարտիկների համար: Բայց հիմա ուզում ենք, որ վերջանա, բավական է»,- հավելել է ԱՄՆ նախագահը։





























