Այո, մենք էլի էլ զենք կուղարկենք (Ուկրաինա–խմբ.)։ Ըստ BBC-ի՝ դրա մասին Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման սկզբում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Հուսով եմ՝ ստիպված չենք լինի շատ ուղարկել, քանի որ ակնկալում ենք, որ ամեն ինչ արագ կավարտվի», -հայտարարել է Թրամփը:

«Մենք չենք ակնկալում շատ զենք ուղարկել, ակնկալում ենք արագ պատերազմն ավարտել, որպեսզի կարողանանք այլ բաներով զբաղվել: Բայց մենք շատ ենք գնահատում պայմանավորվածությունները, քանի որ մեզ անհրաժեշտ է այն, ինչ դուք ունեք, և մեր երկրին այժմ արդարացիորեն են վերաբերվում»,- շարունակել է ԱՄՆ նախագահը` նկատի ունենալով օգտակար հանածոների մասին գործարքը։

«Բայդենը սխալ էր արել, բայց ամեն դեպքում, ինչ էլ արած լինի, դա չպետք է տեղի ունենար, պատերազմը երբեք չպետք է սկսվեր։ Բայց ընդհանուր առմամբ, ձեր հարցի պատասխանն «այո» է, բայց ակնկալում ենք, որ ստիպված չենք լինի շատ բան ուղարկել, քանի որ ես ակնկալում եմ, որ ամեն ինչ արագ կավարտվի»,-եզրափակել է Թրամփը։