Լրագրողների ներկայությամբ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը Դոնալդ Թրամփը պատասխանել է այն հարցին, թե արդյոք ռուսական զորքերը կլքե՞ն Ուկրաինայի տարածքները, հայտնում է BBC-ն։ «Կտեսնենք: Այնտեղ շատ մեծ տարածք է բռնագրավված»,- նշել է նա։

Թրամփը հանդիպման ժամանակ խոսել է նաև ՆԱՏՕ-ի մասին: «Մենք հավատարիմ ենք ՆԱՏՕ-ին, բայց ՆԱՏՕ-ն պետք է ամրապնդի իր դիրքերը, իսկ եվրոպացիներն էլ ավելի ուժեղացնեն իրենց դիրքերը։ Եվ ես ուզում եմ, որ նրանք հավասարվեն ուժերով: Ինչո՞ւ ԱՄՆ-ը, երբ մեր միջև օվկիանոս կա, այդքան ավելի շատ փող և այլ բաներ ուղարկեց, քան Եվրոպան: Դրանք, իհարկե, շատ օգտակար էին [Ուկրաինայի համար], բայց մենք շատ ավելի շատ ներդրումներ ենք արել»։