«Մեզ մի՛ ասեք՝ մենք ինչ պետք է անենք: Դուք այն վիճակում չեք, որ մեզ թելադրեք»,- ասել է Դոնալդ Թրամփը՝ մի քանի անգամ ընդհատելով Վլադիմիր Զելենսկիին։
Նա ի պատասխան փորձել է ընդհատել հանրապետական նախագահին, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։
Քաղաքական գործիչները սկսեցին մի քանի անգամ բղավել: Բանակցություններին մասնակցում է նաև ԱՄՆ փոխնախագահ %եմս Դեյվիդ Վենսը, որը ևս մի քանի անգամ բարձրաձայն է խոսել Զելենսկու հետ։
«Այն, ինչ դուք անում եք, չափազանց անհարգալից վերաբերմունք է մի երկրի նկատմամբ, որն աջակցել է ձեզ շատ ավելին, քան ինչպես ասել են շատերն, պետք էր: Ես Պուտինի դաշնակիցը չեմ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։





























