Թրամփի և Զելենսկիի համատեղ մամուլի ասուլիսը չեղարկվել է: Ուկրաինայի նախագահը վաղաժամ լքում է Սպիտակ տունը, հայտնում է Reuters-ը։
Միացյալ Նահագների և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների շուրջ համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է, գրում է УНИАН-ը։
Հիշեցնենք, որ այսօր բանակցությունների ընթացքում երկու նախագահները սկսել են խոսել բարձր տոնայնությամբ։ Թրամփը Զելենսկիին մեղադրել է երախտամոռության մեջ: Վեճին միացել է նաև ԱՄՆ փոխնախագահը։
Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության։





























