BBC-ն մի հատված է ներկայացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի վիճաբանությունից:

Վենս. «Այս հանդիպման ժամանակ գոնե մի անգամ «շնորհակալություն» հայտնե՞լ եք»:

Զելենսկի. «Շատ անգամներ»:

Վենս. «Այս հանդիպման ժամանակ գոնե մի անգամ «շնորհակալություն» հայտնե՞լ եք: Դուք գնացիք Փենսիլվանիա և հոկտեմբերին քարոզարշավ անցկացրիք ընդդիմության համար: Գոնե մի քանի երախտիքի խոսք ասեք Միացյալ Նահագներին և նախագահին, որը փորձում է փրկել ձեր երկիրը»։

Զելենսկի. «Խնդրում եմ, կարծում եք, որ եթե մենք շատ բարձր խոսենք պատերազմի մասին...»: 

Այդ պահին Թրամփն ընդհատում է Զելենսկիին. «Ձեր երկիրը մեծ փորձանքի մեջ է հայտնվել»: