Զելենսկին իրեն ոչնչացրեց ամերիկյան ժողովրդի աչքում: Դրա մասին սոցցանցում գրել է ամերիկացի ձեռներեց և ԱՄՆ նախագահի համախոհ Իլոն Մասկը։

Հիշեցնենք, որ այսօր բանակցությունների ընթացքում երկու նախագահները սկսել են խոսել բարձր տոնայնությամբ։ Թրամփը Զելենսկիին մեղադրել է երախտամոռության մեջ: Վեճին միացել է նաեւ ԱՄՆ փոխնախագահը։

Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության։

Որոշ ժամանակ անց Թրամփ-Զելենսկի մամուլի ասուլիսը չեղարկվել է, իսկ հանքային գործարքը՝ հետաձգվել։