Ըստ CBS հեռուստալիքի՝ Թրամփի և Զելենսկիի վիճաբանությունից հետո ուկրաինական պատվիրակությունը նախ Օվալաձև աշխատասենյակից դուրս է եկել «առանձին սենյակ»։

Իսկ արդեն այդ սենյակում Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել են նրա հետ և  ուկրաինացիներին խնդրել լքել Սպիտակ տունը, գրում է BBC-ն։

Ելիսեյան պալատից հայտնել են, որ Սպիտակ տունը լքելուց հետո Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Ինչպես հայտնում է Financial Times-ը, Զելենսկին զրուցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Դա պաշտոնապես չի հաստատվել։