Տաջիկստանի կառավարող Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունը հաղթել է խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում՝ համահանրապետական ընտրատարածքում ստանալով ձայների 51,9 տոկոսը, կուսակցությունը կունենա 22 մանդատից 12-ը, որոնք բաշխվել են միասնական ընտրատարածքում։ Մարտի 2-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքները մամուլի ասուլիսում հայտնել է Ընտրությունների եւ հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովի նախագահ Բախտիյոր Խուդոյորզոդան։
«Տաջիկստանի Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունը ստացել է 51,9 տոկոս ձայն եւ ապահովել է 12 տեղ»,- ասել է նա։
Խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների քվեարկությունը կազմակերպվում է խառը համակարգով՝ նրանցից 41-ն ընտրվում է միամանդատ ընտրատարածքներից, եւս 22-ը՝ համահանրապետական ընտրատարածքից։ Պաշտոնավարման ժամկետը 5 տարի է։ Ընդհանուր առմամբ 220 թեկնածու, այդ թվում՝ 65 ինքնաառաջադրված թեկնածուներ, պայքարել են խորհրդարանի ստորին պալատի 63 տեղի համար։
Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում ընտրողների մասնակցությունը կազմել է 85,3 տոկոս։ Հանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ Տաջիկստանի ավելի քան 5,5 միլիոն քաղաքացիներից, որոնք ընտրություններին մասնակցելու իրավունք ունեին, քվեարկել է ավելի քան 4,7 միլիոն ընտրող։





























