ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը չի ցանկանում, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարական տա ուրբաթ օրը Օվալաձև աշխատասենյակում լարված հանդիպումից հետո։

Այն հարցին, թե արդյոք Թրամփը ցանկանում է, որ Զելենսկին հրաժարական տա, Լուտնիկը պատասխանել է. «Ոչ, նա չի խառնվում ուկրաինական քաղաքականությանը»,- ասել է Լուտնիկը։ -Նա ուզում է խաղաղարար լինել»:

Հետագա հնարավոր քայլերի և Ուկրաինային օգնության դադարեցման վերաբերյալ Լուտնիկն ասել է. «Նա մանրազնին կերպով ծանրութեթև կանի՝ ինչ անել և ինչպես արձագանքել»։

Թրամփը «կպարզի՝ ինչ գործիքներ կարող է օգտագործել Ռուսաստանի հետ և ինչ գործիքներ կարող է օգտագործել Ուկրաինայի հետ՝ դրանք սեղանի շուրջ դնելու համար», - ասել է Լուտնիկը։