ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հազվագյուտ հողային օգտակար հանածոների հասանելիությունն ապահովելու առաջարկվող գործարքը մեռած չի համարում:
Դա հետքայլ չէ նրանից, ինչ վարչակազմը հայտարարել է հանգստյան օրերին, հաղորդում է CNN-ը:
«Բայց ոչ, ես այդպես չեմ կարծում: Ըստ իս, դա հիանալի գործարք է մեզ համար»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը կիրակի հայտարարել է, որ առաջարկվող ներդրումային գործարքը ներկայում քննարկման փուլում չէ:
Նախագահին այսօր հարցրել են նաև, թե ինչ է պետք լսել Ուկրաինայի ղեկավարից բանակցությունները վերսկսելու համար։
«Ուղղակի կարծում եմ, որ նա պետք է ավելի երախտապարտ լինի, քանի որ ԱՄՆ-ը նրանց կողքին է եղել թե՛ տխրության, թե՛ ուրախության ժամանակ»,- պատասխանել է Թրամփը:





























