ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո «չի խոսել» Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին։ «Կտեսնենք, թե ինչ կլինի հետո»,- ասել է ԱՄՆ նախագահը, հաղորդում է BBC-ն։

Մեկնաբանելով Զելենսկու այն խոսքերը, որ պատերազմի ավարտը դեռ շատ հեռու է, Թրամփն ասել է. «Երանի նա սխալվեր»։

Ըստ ամերիկացի նախագահի՝ ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է ձեռք բերվի Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի «հավանությամբ և համաձայնությամբ»։

«Ըստերևույթին, ոմանք չեն ցանկանում գործարք կնքել, - ասել է նա, -բայց այդ մարդիկ երկար չեն դիմանա»:

Նա հավելել է, որ, իր կարծիքով, և՛ Ռուսաստանը, և՛ ուկրաինացի ժողովուրդը ցանկանում են հասնել խաղաղության։