Շվեդիան հայտարարել է Ուկրաինային ավելի քան 1,4 միլիարդ շվեդական կրոնի (127 միլիոն դոլար) օգնություն տրամադրելու նոր ծրագրերի մասին՝ երկրի կողմից երբևէ առաջարկված քաղաքացիական օգնության ամենամեծ ծրագիրը, գրում է The Guardian-ը։
«Ուկրաինային աջակցությունը համերաշխության, ինչպես նաև Շվեդիայի անվտանգության հարց է»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շվեդիայի միջազգային զարգացման նախարար Բենջամին Դոուզան։
Միջոցառումների փաթեթը նպատակաուղղված կլինի « ամենահրատապ կարիքների լուծման, մասնավորապես՝ էներգիայի մատակարարման, բնակարանային պայմանների, առողջապահության, ականազերծման, երեխաների համար անվտանգ դպրոցի, կանանց մասնագիտական ուսուցման և պատերազմի վետերանների աջակցության», - ասված է կառավարության հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ հիմնական շահառուները կլինեն Համաշխարհային բանկի Ուկրաինայի վստահության հիմնադրամը, ուկրաինական Կարմիր խաչը և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը:





























