Դեմոկրատական նահանգների 21 գլխավոր դատախազներից կազմված կոալիցիան այսօր հայց է ներկայացրել Մասաչուսեթսի դաշնային դատարան՝ պնդելով, որ վարչակազմի կողմից կրթության նախարարությունում ծրագրած կրճատումներն անօրինական են, հայտնում է NBC News-ը։
«Կադրերի այս զանգվածային կրճատումը համազոր է նրան, որ այն դեպարտամենտին զրկում է օրենքով նախատեսված առանցքային գործառույթների իրավազորությունից, ինչը հսկայական վնաս է պատճառում հայցվոր նահանգներին և նրանց կրթական համակարգերին», -ասված է հայցի մեջ:
Հայցում նշվում է նաև, որ կրճատումները գերատեսչության վերացմանն ուղղված առաջին քայլն են, որն, ըստ Թրամփի, պետք է փակվի:
Կրթության դեպարտամենտը լուծարելու նախագահի հրահանգը, ներառյալ՝ մարտի 11-ին գերատեսչության աշխատակիցների կրճատումը և գործակալության իրականացրած ցանկացած այլ միջոցառում իշխանությունների տարանջատման անօրինական խախտում է և գործադիր իշխանության պարտականությունը՝ ապահովելու օրենքի բարեխիղճ կատարումը, ասված է հայցի մեջ, որը պահանջում է դատարանի որոշում՝ արգելափակելու գործակալությունը փակելու ջանքերը:
«Կրթության նախարարության աշխատուժի կեսին աշխատանքից հեռացնելը կվնասի Նյու Յորքի և ամբողջ երկրում ուսանողներին, հատկապես ցածր եկամուտ ունեցող և հաշմանդամ ուսանողներին, ովքեր ապավինում են դաշնային ֆինանսավորմանը: Ուսանողներին ետևում թողնելու և որակյալ կրթությունից զրկելու այս աղաղակող փորձը անխոհեմ է և անօրինական», - հայտարարել է հայցը գլխավորող Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը:





























