ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն անցկացված հանդիպմանը բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին աշխատանքը:

Թրամփի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքն «ամրապնդվում է մարդու շնորհիվ։

«Այս մարդը մարդ է, ով գիտի միայն մի քայլ առաջ անել։ Եվ մենք նույն նպատակն ենք հետապնդում։ Մենք ուզում ենք, որ պատերազմն ավարտվի, իսկ նա իր գործն է անում: Նա գիտի միայն իր գործը լավ անել,- ասել է ԱՄՆ նախագահը։ -Հենց դրա համար էլ  պայքարում էի, որ նա ստանա այս աշխատանքը, քանի որ նրանք ունեին այլ թեկնածուներ, որոնք, ասեմ ձեզ, այս աշխատանքից այնքան էլ գլուխ չէին հանի:

Ի պատասխան՝ Ռյուտեն կատակել է, որ Թրամփի հայտարարությունների ձայնագրությունը իրեն պետք կգա ընտանեկան արխիվի համար։

Այնուհետ Թրամփը կրկնել է, որ ԱՄՆ-ը չափազանց շատ է ծախսում, թեև «մենք օվկիանոսից հակառակ կողում ենք»:

Նա հավելել է, սակայն, որ Ուկրաինայի հետ նոր հանքարդյունաբերական համաձայնագիրը «մեզ ինչ-որ բան հետ կտա, շատ բան»։

Թրամփը նաև դժգոհել է, որ եվրոպացիները «շատ անարդար են վարվել ԱՄՆ հետ»։

Ավելի ուշ ԱՄՆ նախագահը փոխել է իր տոնը դրականի։

«Կարծում եմ՝ լավ բաներ կլինեն։ Ես իսկապես այդպես եմ կարծում»,- ասել է նա։