ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Օվալաձեւ աշխատասենյակում հանդիպման ժամանակ հայտարարել է, թե հավատում է, որ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ԱՄՆ ձգտումն իրականություն կդառնա, հայտնում է NBC News-ը:
«Կարծում եմ, որ դա տեղի կունենա,- ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե որն է իր տեսլականը երկրի հնարավոր բռնակցման վերաբերյալ։ -Ես նստած եմ մի մարդու հետ, ով կարող է կարևոր դեր խաղալ։ Մեզ միջազգային անվտանգություն է պետք»:
Նա հավելել է, որ Գրենլանդիան նոր է անցկացրել ընտրություններ, որոնք, ըստ նրա, «Միացյալ Նահանգների համար նպաստավոր էին»:
Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգները կբռնակցի Գրենլանդիան։
Թրամփը նշել է նաև, որ Միացյալ Նահանգները 48 սառցահատների պատվիրման գործընթացում է, և հայտնել է, որ Ռուսաստանը ներկայում 40 սառցահատ ունի:
«Մենք ունենք մեկ մեծ սառցահատ, - ասել է նա։ Այս ամբողջ տարածաշրջանը դառնում է շատ կարևոր, և շատ պատճառներով ռեսուրսները, գիտեք, շատ մոտ են Ասիային, Ռուսաստանին, և դուք նավեր ունեք ամենուր, և մենք պաշտպանության կարիք ունենք, ուստի մտադիր ենք գործարք կնքել դրա շուրջ»:
ԱՄՆ նախագահն արդեն ամիսներ շարունակ ասում է, որ շահագրգռված է Դանիային պատկանող ինքնավար տարածքի նվաճմամբ։
Սակայն վերջերս համընդհանուր ընտրություններում հաղթած դեմոկրատները սուր քննադատության ենթարկեցին տարածքը նվաճելու մասին Թրամփի սպառնալիքը։





























