Ըստ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO-ի) նախնական կանխատեսումների՝ 2025 թվականին ցորենի համաշխարհային արտադրությունը կաճի մինչև 796 միլիոն տոննայով, ինչը գրեթե 1%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Ակնկալվում է, որ աճի հիմնական գործոնը կլինի ԵՄ երկրներում բերքի ավելացումը՝ 2024 թվականին դրա կրճատումից հետո: Դրա մասին հաղորդել է «Ագրոէքսպորտը»։
ԵՄ-ում սպասվում է մշակվող տարածքների ընդլայնում՝ հիմնականում Ֆրանսիայում և Գերմանիայում,, ինչպես նաև միջին բերքատվության աճ։
Կանխատեսվում է, որ ԱՄՆ-ում ցորենի ցանքատարածությունները կավելանան 2025 թվականին՝ ինչպես ձմեռային, այնպես էլ գարնանային մշակաբույսերի ընդլայնված ցանքսի արդյունքում: Հնդկաստանում ցորենի տարածքը 2025 թվականին կհասնի ռեկորդային բարձր մակարդակի, ինչին նպաստել է գյուղատնտեսական ապրանքների գների զգալի խթանումը և պետական սուբսիդավորումը: Այնուամենայնիվ, բերքատվության փոքր-ինչ կնվազի, ուստի նախորդ տարվա համեմատ հնդկական արտադրությունը կմնա անփոփոխ՝ 113 միլիոն տոննա։ FAO-ի վերլուծաբանները Ռուսաստանում ցորենի համախառն բերքը 2025 թվականին կանխատեսում են 80 միլիոն տոննայի չափով։
Չինաստանում դաշտային գնահատումները փետրվարի կեսի դրությամբ ցորենի մշակության համար բարենպաստ աճի պայմաններ են ցույց տալիս: Հյուսիսային շրջաններում մշակաբույսերը սկսել են բողբոջել, իսկ արևելյան և կենտրոնական շրջաններում բույսերը սկսել են ընձյուղվել և ցողունավորվել: Ակնկալվում է, որ արտադրության ծավալները կմնան կայուն՝ նախորդ տարվա 140 միլիոն տոննայի մակարդակում՝ գերազանցելով հնգամյա միջին ցուցանիշը։




























