ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրկել է իր նախորդի՝ Ջո Բայդենի երեխաներին, որդուն՝ Հանթերին եւ դստերը՝ Էշլիին Գաղտնի ծառայության պետական​​անվտանգությունից։ Այս մասին Թրամփը գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։

Մասնավորապես, ինչպես նշել է ԱՄՆ ներկա նախագահը, Հանթեր Բայդենը «երկար ժամանակ օգտվել է Գաղտնի ծառայության պաշտպանությունից, որի համար բոլորը վճարվել են Միացյալ Նահանգների հարկատուների կողմից»։

Նրա խոսքով՝ Հանթեր Բայդենին հսկում էր 18 գործակալներից բաղկացած խումբը։

«Տեղեկացնում եմ, որ Հանթեր Բայդենն այլեւս չի օգտվի Գաղտնի ծառայության պաշտպանությունից։ Նաեւ Էշլի Բայդենը, որին հսկում էին 13 գործակալներ, կհանվի ցուցակից»,- գրել է Թրամփը։