Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ մարտի 19-ին, կզրուցի ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նախօրեին Թրամփը զրուցել էր ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով Զելենսկուն Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Սթուբի հետ ունեցած մամուլի ասուլիսում։

«Այսօր ես կապ կունենամ նախագահ Թրամփի հետ։ Այսօր նրա հետ կքննարկենք մանրամասները։ Կարծում եմ՝ մանրամասները հաջորդ քայլերն են։ Մենք իսկապես լավ հանդիպում անցկացրինք մեր թիմերի միջեւ։ Ես հավատում եմ, որ ամեն ինչ ճիշտ էր ընթանում, եթե չլիներ Ռուսաստանը, որը միշտ դժգոհ է, երբ ինչ-որ բան ճիշտ է ընթանում»,- ասել է նա։

Զելենսկու խոսքով՝ ինքը եւ Թրամփը կքննարկեն Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի կարգավորման հետագա քայլերի մանրամասները։ Պետության ղեկավարն ավելացրել է, որ ակնկալում է Թրամփից լսել Պուտինի հետ իր զրույցի մանրամասները։

«Լսել եմ որոշ մանրամասներ (Թրամփի եւ Պուտինի բանակցությունների վերաբերյալ): Մեր թիմերը շփվել են ողջ երեկոյի ընթացքում, բայց ես կցանկանայի մանրամասների մասին խոսել, երբ ուղիղ երկխոսություն ունենամ Թրամփի հետ։ Սրանից հետո պետք է խոսեմ որոշ մանրամասների մասին։ Մենք պատրաստ ենք մեր տեխնիկական թիմին ուղարկել հաջորդ քայլերին։ Երբ կլինի այս հանդիպումը եւ ինչ ձեւաչափով կլինի՝ կկարողանամ ասել մի փոքր ուշ»,- նշել է Զելենսկին։