Կրեմլը տեսնում է, որ Կիեւի ռեժիմի կողմից չկա փոխադարձ համաձայնություն էներգետիկ ենթակառուցվածքների վերաբերյալ 30-օրյա հրադադարի պահպանման հարցում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Ցավոք, մենք տեսնում ենք, որ մինչ այժմ Կիեւի վարչակարգի կողմից փոխադարձություն չկա։ Մեր էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածելու փորձեր են եղել, դուք գիտեք այդ մասին։ Այս հարցի վերաբերյալ տեղեկություններ կան»,- ասել է Պեսկովը։