Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է այս շաբաթ հեռախոսազրույց ունենալ ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրել է կառավարամետ Hürriyet թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսային բանակցություններից հետո, որոնց ընթացքում քննարկվել են ուկրաինական հակամարտության կարգավորումն ու խաղաղ բանակցությունների հնարավորությունը, Էրդողանը կարող է հեռախոսով խոսել Պուտինի հետ, գրել է պարբերականը։
Էրդողանը Թրամփի հետ զրուցել է մարտի 16-ին։ Ինչպես հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը, նա աջակցություն է հայտնել Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված Վաշինգտոնի ջանքերին։
Անկարան, ինչպես նշել է Hürriyet-ը, գոհ է Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահների բանակցությունների արդյունքներից։ Տեղի լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին ապրիլին Էրդողանի՝ ԱՄՆ այցի հնարավորության մասին, սակայն, ըստ պարբերականի, տեղեկությունը դեռ չի հաստատվել։




























