Դալլասի տներից մեկում հայտնաբերել են նույն ընտանիքի 7 անդամների գնդակահարված մարմինները:

Ոստիկանության վարկածով, այդ մարդկանցից մեկը սպանել է իր ընտանիքի բոլոր անդամներին, ապա ինքնասպան եղել: Բոլոր սպանվածները (3 տղամարդ եւ 4 կին) նույն ընտանիքի անդամներ են:

Նրանցից ամենամեծը 60 տարեկան է եղել, ամենափոքրը` 20 տարեկան: Բնակարանում երկու ատրճանակ են գտել, հաղորդում է Associated Press-ը: