ԱՄՆ-ը Կիևի հետ ռեսուրսների գործարքի շրջանակներում ցանկանում է իր համար նոր պայմաններ ստանալ, այդ թվում՝ ուկրաինական ատոմակայանները պոտենցիալ վերահսկողության տակ առնելը։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով ուկրաինական աղբյուրներին։

«Թրամփի վարչակազմը ցանկանում է նոր պայմաններ ստանալ՝ Ուկրաինայի հիմնական հանքային և էներգետիկ ակտիվներին հասանելիություն ստանալու համար: Վաշինգտոնը ցանկանում է, որ Կիևը համաձայնի մանրամասնել, թե ում է պատկանում և ով է վերահսկում ընդհանուր ներդրումային հիմնադրամը: Պոտենցիալ կերպով դա կարող է ներառել նաև այլ տնտեսական ակտիվների փոխանցումն ԱՄՆ-ի սեփականությանը, այդ թվում՝ ուկրաինական ատոմակայաններին»,–գրում է թերթը։

Ուկրաինացի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ ստիպված կլինեն ընդունել անբարենպաստ պայմաններ ավելի լայն գործարքում, հատկապես այն բանից հետո, երբ Վաշինգտոնը դադարեցրեց Կիև զենքի մատակարարումը և հետախուզական տվյալների փոխանակումը, գրում է թերթը: Նշվում է, որ Թրամփը դեռ նոր պայմաններ չի ներկայացրել։ Սակայն, հրատարակության աղբյուրը պնդում է, որ ամերիկյան կողմն աշխատում է «ավելի մեծ համաձայնության» վրա։ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը FT-ին ասել է, որ «երկու երկրների համար հանածո վառելիքի, էներգետիկայի և տնտեսական աճի հիմնական ոլորտներում տնտեսական գործընկերությունը մնում է քննարկման թեմա»: «Այս փուլում մենք առաջ ենք շարժվել՝ կենտրոնանալով ընդհանուր հրադադարի և կայուն խաղաղության ճանապարհի վրա»,- ասել է նա։

Թերթը գրում է, որ փետրվարին ԱՄՆ-ն ու Ուկրաինան պայմանավորվել են ուկրաինական պաշարների, այդ թվում՝ նավթի և գազի համատեղ արդյունահանման շուրջ շրջանակային համաձայնագրի շուրջ։ Գործարքը թվագրված էր փետրվարի 25-ով և ներկայացնում էր Վաշինգտոնի ավելի վաղ պահանջների կրճատված տարբերակը: Մասնավորապես, հանվել է ռեսուրսների արդյունահանումից 500 մլրդ դոլար եկամուտի մասին հիշատակումը։ Բացառվել են նաև գործող նախագծերը, որոնցից միջոցները գնում են Ուկրաինայի բյուջե։