Ամերիկացի Օսթին Կոնտեջիակոմոն անցած ամիս իր շան հետ զբոսնելիս ամերիկյան Նյու Ջերսի նահանգի լողափին հայտնաբերել է վիսկիի մի ամբողջ հավաքածու, ավելի ճիշտ՝ «չոր օրենքի» դարաշրջանի թաքստոց։
Նույնիսկ այն մարդու համար, ով չի խմում, սա հազվագյուտ գտածո էր:
«Դրան նախորդող պատմությունը առեղծվածի մի մասն է եւ իսկապես ավելացնում է դրա գրավչությունը»,- Fox News Digital-ի հարցազրույցում ասել է առափնյա պահպանության ուղղաթիռի փրկարար լողորդ, 28-ամյա Կոնտեջիակոմոն Նորթֆիլդից:
Նա հենց նոր էր հանգիստ վերցրել 24-ժամյա հերթափոխից հետո եւ որոշել էր իր փափկամազ Կոդայի հետ զբոսնել Ատլանտիկ Սիթիից հարավ գտնվող Մարգեյթ խորշի մոտ։
«Ես նրան տանում եմ ծովափ՝ խաղալու համարյա ամեն օր,- ասել է Կոնտեջիակոմոն:- Ես գնդակ էի նետում, իմ շունը հակված է «քսվել» ամեն տեսակ իրերի, որոնցից զվարճալի հոտ է գալիս: Նկատեցի, որ մի շագանակագույն շիշ ընկած է ավազին, եւ շունն սկսել է քսվել դրան»։
Կոնտեջիակոմոն նշել է, որ իր շունը մոռացել է խաղալը եւ կենտրոնացել է ավազին եղածի վրա։
Այն բանից հետո, երբ Կոդան հայտնաբերել է երրորդ շիշը, Կոնտեջիակոմոն հասկացել է, որ նրանք պատահաբար շատ ավելի հետաքրքիր բանի են հանդիպել, քան սկզբում կարծում էր:
«Շշերն իրականում մակերեսի վրա էին»,- ասել է նա: «Այդ օրը լողափում շատ խեցիներ, խխունջներ եւ այլ աղբ կար»:
Կոնտեջիակոմոն եւ նրա շունն ընդհանուրր առմամբ գտել են 11 շիշ հազվագյուտ հին վիսկի՝ դրանց վրա Lincoln Inn փորագրված անվանմամբ։




























