Ըստ նոր հետազոտության՝ նախկինում անհայտ դինոզավրի տեսակի մնացորդները՝ երկու մատով առանձնահատուկ մագիլներով, ցույց են տալիս, որ նա նման էր համրուկի, ընձուղտի և կինոյի պաշտամունքային հերոս մկրատաձեռն Էդվարդի տարօրինակ խառնուրդ էր:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են iScience հանդեսում։
Հնէաբանները քարացածությունը հայտնաբերել են Մոնղոլիայի Գոբի անապատում, և գտածոն եզակի է նրանով, որ մատներից մեկի պատյանն անվնաս է: Կերատինից պատյանը (նույն նյութը, ինչ եղունգները) ցույց է տալիս, որ մագիլն ինքնին անհամեմատ ավելի երկար է եղել, քան տակի ոսկորները։
Գիտնականների համոզմամբ՝ դա իր տեսակի մեջ երբևէ հայտնաբերված և նման կերպ ամբողջությամբ պահպանված ամենախոշոր մագիլն է:
Դինոզավրին տրվել է Duonychus tsogtbaatari գիտական անվանումն՝ ի պատիվ մոնղոլ հնէաբան Խիշիգջավա Ցոգտբաատարի։ Duonychus ցեղի անունը հունարենից թարգմանվում է որպես «երկու մագիլ»:
Duonychus tsogtbaatari-ն պատկանում էր տերոպոդների ընտանիքին պատկանող՝ թերիզինոզավր անունով հայտնի դինոզավրերի անճոռնի տեսք ունեցող խմբին: Տերիզինոզավրերը, սակայն, խոտակեր կամ ամենակեր էին, ոչ թե գիշատիչներ։
Նոր հայտնաբերված դինոզավրի հասակը եղել է մոտ 3 մետր, իսկ քաշը՝ 260 կիլոգրամ։
Ըստ հետազոտության՝ նա հավանաբար օգտագործել է իր կոր մագիլները՝ հասնելու համար բուսականությանը և կարողացել է բռնել մինչև 10 սանտիմետր տրամագծով ճյուղեր:
Բացի երկու մագիլներից, հնէաբանները հայտնաբերել են նաև նախապատմական արարածի ողնաշարի, պոչի, կոնքերի և վերջույթների քարացած հատվածներ։




























