Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ունի անօդաչու թռչող սարքեր արտադրող բազմաթիվ ժամանակակից, արագ զարգացող ձեռնարկություններ, հայտնել է ТАСС-ը։

Երեխաների և երիտասարդների համառուսաստանյան շարժման վերահսկիչ խորհրդի նիստի ժամանակ մասնակիցներից մեկը՝ վեցերորդ դասարանի աշակերտը, խոսել է  անօդաչու թռչող սարքերի հանդեպ իր կրքի մասին և առաջարկել այն ավելի ակտիվ քարոզել դպրոցականների շրջանում։

«Անօդաչու թռչող սարքերի կիրառման շատ ոլորտներ կան: Ես նույնպես կմտածեմ, կխորհրդակցեմ իմ գործընկերների հետ և կհարցնեմ այն ​​մարդկանց, ում հետ ծանոթ եմ, որոնց ձեռնարկություններն եմ վերջերս այցելել, և մենք ունենք շատ ժամանակակից, արագ զարգացող ձեռնարկություններ այս ոլորտում», նշել է ՌԴ նախագահը: