Բանգկոկում կառուցվող բարձրահարկ շենքը փլուզվել է երկրաշարժի պատճառով։ Ականատեսները սահմռկեցուցիչ կադրեր են տարածել համացանցում։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հարեւան Մյանմայում։ Թաիլանդի մայրաքաղաքում ստորգետնյա ցնցումներն այնքան ուժեղ են եղել, որ ջուրը դուրս է ցայտել լողավազաններից, իսկ կառուցվող երկնաքերներից մեկը փլուզվել է։