Մյանմայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 300-ի, տեղեկացրել է New York Times թերթը՝ հղում կատարելով Մանդալայի հիվանդանոցին։
Ավելի վաղ թերթը տեղեկացրել էր 200 տուժածի մասին։
«Առնվազն 300 մարդ տուժել է երկրաշարժի հետեւանքով»,- նշվել է հաղորդագրությունում։
Ուրբաթ օրը 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայում, եւ ցնցումները զգացվել են հարեւան հինգ երկրներում, ներառյալ Թաիլանդի գրեթե բոլոր շրջաններում:





























