Ռուսաստանում ապրիլից ուժի մեջ կմտնի միգրանտ երեխաներին դպրոցներ ընդունելու արգելքը, որն ուժի մեջ կմտնի ապրիլից, գրել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն իր Telegram-ալիքում։

«Նրանց համար հանրակրթական կազմակերպություն ընդունվելիս մեր երկրի տարածքում գտնվելու օրինականության, ինչպես նաեւ ռուսաց լեզվի իմացության մակարդակի պարտադիր ստուգում է մտցվում»,- տեղեկացրել է Վոլոդինը:

ՌԴ Պետդումայի խոսնակի խոսքով՝ դա կարեւոր է ինչպես երեխայի, այնպես էլ նրա սոցիալական հարմարվողականության եւ դպրոցական ծրագրի հաջող յուրացման, դասընկերների եւ ուսուցիչների համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած տարվա դեկտեմբերի վերջին ստորագրել է օրենք, որն արգելում է դպրոցներ ընդունել միգրանտների երեխաներին, որոնք չեն հանձնել ռուսերենի իմացության թեստը։