Գործարար Սիլվա Համբարձումյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ներդրումների նախագծի մասին լեռնամետալուրգիական համալիրում` Հայաստանի հարավում հանքանյութերով հարուստ գոտում երկրաբանավերլուծական լաբորատորիա, հարստացուցիչ ֆաբրիկա եւ վերամշակման գործարան կառուցելու համար: Ներկայումս համբարձումյանը շահագործում է տերտերասարի ոսկու հանքավայրը եւ հետախուզական աշխատանքներ է իրականացնում Հայաստանի ողջ տարածքում:

Որքա՞ն եք մտադիր ներդնել վերամշակման գործարանի եւ հարստացուցիչ ֆաբրիկայի համար:

Ներդրումները կազմելու են 20 մլն ֆունտ կամ մոտ 30 մլն դոլար: Թայլանդում ջրհեղեղի պատճառով սարքավորումների առաքումները ձգձգվեցին, այլապես դրանք արդեն տեղում կլինեին: Այժմ այն բերելու են միայն հունվարի վերջից: Այսպես, թե այնպես հունիսին մենք ծրագրում ենք գործարկել առնվազն ֆաբրիկան: Լոնդոնից արդեն բերվել է հանքանյութի մանրացման սարքավորումը: Այժմ ես պատշաճ սարքավորումներ եմ ընտրում վերամշակման համար, որի դրոշմակնիքները միջազգային արտոնագիր կունենան: Նախագծի ներդրողը մեր «Սիփան-1» ԲԲԸ-ն է, որի սեփականատերը ես եմ հնդկական «Walnut International Group Ltd» ընկերության հետ մասին:

Որքա՞ն են լինելու ներդրումների ընդհանուր ծավալը:

Բոլորը միասին մոտ 200 մլն դոլար:

Տերտերասարի պաշարները գնահատվում են 3 տոննս ոսկի: Համարժեք են նման ներդրումները հանքավայրի ծավալին:

Բանը միայն Տերտերասարը չէ, նման արտադրություն առայժմ չկա ողջ Հայաստանում, հնարավորություն կա լինել առաջինը:

Եթե գործարանը լինի Մեղրիի տարածքում, որքանո՞վ այն մոտ կլինի գործող հանքավայրերին:

Այդ շրջանում կան եւ այլ օբյեկտներ: Որոշները ես հետախուզում եմ անձամբ, օրինակ ոսկու պաշարները Գեզ-գեզում, «Ակնաբուրգ» ԲԲԸ-ի միջոցով: Այնտեղ մենք գեոդեզիական եւ գեոֆիզիկական հետազոտություններ ենք իրականացրել, հաջորդ տարի կանցնենք հորատմանը: Տեղանքը  բարձր է, ձյունը ուշ է հալչում, ուստի աշխատանքային սեզոնը տեւում է 2-3 ամսից ոչ ավելի: Հանքավայրի վերաբերյալ կա խորհրդային փաստաթղթագրություն, իհարկե շատ մոտավոր, առանց գնահատված պաշարների: Հունիս-հուլիսին, ձյան հալչումից հետո մոտ 3 հազար մետր հորատման աշխատանքներ կիրականացնենք: Վերլուծության արդյունքներով դիմում կներկայացնենք պաշարների հաստատման համար: Նախնական անալիզները ցույց են տալիս ոչ միայն ոսկեբեր, այլեւ պոլիմետաղական հանքանյութերի առկայություն:

Սյունիքի մարզի այլ հանքավայրերը հետաքրքրվա՞ծ են համագործակցությամբ:

Կարծում եմ, բոլորը հումքը կբերեն ինձ մոտ, քանի որ ես ընտրել եմ այսօրվա դրությամբ ամենաժամանակակից սարքավորումները: Նաեւ ես չեմ սահմանափակելու գործարանը միայն թանկարժեք մետաղների վերամշակմամբ: Ես պատրաստվում եմ նաեւ զտում իրականացնել, այդ թվում պղնձի եւ մոլիբդենի: Դժվար թե տարածաշրջանում այլ ձեռնարկություն համագործակցության նման լայն բազա առաջարկի:

Էլ ի՞նչ հանքավայրեր եք հետախուզում:

Մեր ընկերություններից մեկը` «Լուլիար» ԲԲԸ-ն հետախուզական հորատում է սկսել մի շարք հատվածներում` Թթուջուր-Ճամբարակում, Տիգրանակերտում եւ Սառնաղբյուրում պղնձի, Բարդուտում եւ Փխրուտում ոսկու, Ջիլիում քրոմիտների:

Հետախուզումը մենք իրականացնում են հատուկ արտոնագրերով, որոնք թույլ կտան հետախուզական հատվածում աշխատել առանց վարձավճարի: Քանի որ միայն հետախուզման արդյունքում իմաստ ունի արտոնագրի հայտ ներկայացնել եւ փոխել հողի կադաստրային դասակարգումը` գյուղատնտեսականից արդյունաբերականի: Այդ հողի վրա ես բարդությունների հանդիպեցի իմ ընկերություններից մեկի «Գ.Արշակյան» ԲԲԸ-ի հետ: Այնտեղ ես հողեր վարձեցի, ցանկանում էին օգնել տեղական գյուղրի բյուջեին: Ընկերությունը երեք արտոնագիր ուներ, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ետ կանչեց դրանք: Ես դիմեցի գյուղերի ավագանիներին, որ լուծեմ պայմանագիրը: Թյուրիմացություն եղավ, նրանք դիեցին դատարան եւ առանց մեր մասնակցության որոշում կայացրին մեր դեմ:

Չեմ ցանկանում առանձնահատուկ կենտրոնանալ, քանի որ այդուհանդերձ բոլոր վճարումներն արել են: Համապատասխան փաստաթղթերը մեր ձեռքում են, եւ երբ Վերաքննիչ դատարանը տեսնի դրանք, ամեն ինչ իր տեղը կընկնի: Սյունիքի մարզպետը որոշեց, որ եթե ես բիզնես եմ սկսել, կարող է տուգանքներ նշանակել իր քմահաճույքով: Բայց ես մտածելու բան չունեմ, իմ ամեն մի կոպեկը վաստակում եմ արդարացիորեն: