Տոնածառի խաղալիքներ, դիմակահանդեսի հագուստներ, փայլեր, վիշապի պատկերով հուշանվերներ. ահա Նոր տարվա նվերների հիմնական հավաքածուն: Բայց դրանք ընտրելիս հարկավոր է զգույշ լինել:
Խանութներն ու տոնավաճառները լեփ-լեցուն են ամանորյա հիմնականում չինական զարդարանքներով: Նրանցից շատերը էժան եւ վտանգավոր են: Ինչպե՞ս ճիշտ ընտրություն կատարել, եթե ամեն հինգերորդ խաղալիքը կամ ամանորյա կոստյումը կարող է վնասել ձեր առողջությանը:
Պլաստիկ խաղալիքների հավաքածուները կարող են զարդարված լինել կտորե ժապավեններով եւ ուլունքներով, որոնք ամրացվում են թունավոր սոսնձով, իսկ պոկված ուլունքը հեշտությամբ կարող է հայտնվել երեխայի քթի կամ ականջի մեջ:
Եթե տոնածառի խաղալիքի վրայի ներկը թափվում է, այն գնել պետք չէ, խորհուրդ են տալիս մասնագետները, քանի որ անորակ ներկը կարող է անգամ սնդիկ արտադրել:
Էկոլոգիապես ամենամաքուր խաղալիքները ապակյա խաղալիքներն են: Բայց հավաքածուն գնելիս ամեն դեպքում հարկավոր է նայել արտադրողի անունը:
Չինական արտադրության լույսերը կարող են այրվել վայրկյանների ընթացքում: Դրանք կարող են հեշտությամբ բռկվել` տոնածառի հետ միասին, զգուշացնում է «Միռ նովոստեյ»-ը:



























