Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսում են հավաքվել ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

Ինչպես հաղորդում է Эхо Кавказа-ն, հանրահավաքում ելույթ է ունենալու հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Միջոցառումը նվիրված է 1991 թվականի հանրաքվեի տարեդարձին, երբ Վրաստանի բնակչության մեծամասնությունը քվեարկեց 1918 թվականի մայիսի 26-ի ակտի հիման վրա երկրի անկախությունը վերականգնելու օգտին:

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ավտոմեքենաների երթևեկությունն արդեն փակ է:

Բողոքի մի քանի երթեր շարժվում են դեպի հանրահավաքի անցկացման վայր։